Հայերեն


«Ապրիլին առաջնագծում էր, իսկ այսօր հայ սպայի թեթև ձեռքով հաշմանդամ է դարձել»

Հասարակություն

mamul.am-ը գրում է․

Արցախում` 2016-ի հունիսի 24-ին ծանր վիրավորում ստացած Ալբերտ Դալլաքյանի հարազատները պահանջում են պատասխանատվության ենթարկել հրամանատար Ավագ Նահապետյանին: Զինծառայողի մայրը` տիկին Արմինեն, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ 2015-ի հուլիսի 20-ից իր որդին ծառայել է Հադրութի զորամասում: Ըստ մոր հայտնած տեղեկությունների՝ տղան 2016-ի հունիսի 24-ին գտնվել է մարտական հերթապահության մեջ (մարտական հերթապահությունը պետք է ավարտվեր հուլիսի 1-ին) և ժամը 19:00-ի սահմաններում հանձնել է դիրքը: Մարտական հերթապահությունն ավարտելուց հետո դիրքի ավագ, հրամանատար Ավագ Նահապետյանը, ըստ զինծառայողի հարազատների հայտնած տեղեկության, զենքի հետ անզգույշ վարվելու կամ դիտավորյալ կրակոցի արձակման հետևանքով վիրավորել է Ալբերտ Դալլաքյանին: Վերջինը 2016-ի հունիսի 27-ին վիրահատվել է Ստեփանակերտի հոսպիտալում, որից հետո տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ, ներկա պահին գտնվում է Կարմիր խաչում: «Առողջ տղայիս բանակ եմ ուղարկել, հիմա հաշմանդամ է դարձել: Պատճառն այն է, որ սպան կրակել է, չեմ հասկանում՝ ինչ սպա է, որ զինվորի ուղղությամբ պահում և կրակում է: Մինչև օրս այդ սպան չի եկել, չի հետաքրքրվել՝ տղաս ինչ վիճակում է: Միայն սպայի մայրն է եկել Կարմիր խաչ ու մեզ համոզում էր, որ չբողոքենք, ասում էր, որ իր տղան անզգուշաբար է կրակել: Ինչպե՞ս կարող է սպան զենքը վերցնել ու շատ պատահական կրակել: Արդեն երեք ամիս է անցել, գործում որևէ տեղաշարժ չկա»,- ասաց տիկին Արմինեն` հավելելով, որ Պաշտպանության նախարարությունից էլ որևէ մեկը չի եկել տղային տեսակցության:
Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ Ալբերտ Դալլաքյանի վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը: Քր. գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել լեյտենանտ Ավագ Նահապետյանին: Նախաքննությունը դեռ շարունակվում է:
Տիկին Արմինեն տեղեկացրեց, որ տղայի առողջական վիճակը վատ է. «Բռնցքամարտիկ է եղել, իսկ հիմա ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում, տեսողական խնդիրներ են առաջացել, պետք է վիրահատել, իսկ մենք այդքան գումար չունենք»: Պաշտպանության նախարարություն են դիմել օգնություն ստանալու նպատակով, սակայն մերժել են. «Ապրիլյան օրերին առաջնագծում է եղել, դիրք է բարձրացել, իսկ այսօր, մի հայ սպայի թեթև ձեռքով հաշմանդամ է դարձել ու անօգնական վիճակում հայտնվել հիվանդանոցում: ՊՆ-ից առանց որևէ պարզաբանման մեզ մերժում են` ասելով` գումար չունեն»: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեցինք պարզել` ի՞նչ քայլեր են ձեռնարկել գործը բացահայտելու, Հովհաննիսյանն ասաց. «Ոչ մի քայլ, երբ գործով զբաղվում են քննչական մարմինները, ՊՆ-ի որևէ կերպ ներգործությունը հակաօրինական է»: Այն հարցին` իսկ որևէ մեկն այցելել է, կամ օգնության ձեռք մեկնել, խոսնակը նշեց, որ չի կարող ասել, միգուցե համապատասխան օղակի մարդիկ այցելել են: Տեղեկացնենք, որ Դալլաքյանների ընտանիքն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, Ալբերտը բանակում ծառայելու համար է վերադարձել հայրենիք, այժմ նրանք Երևանում վարձով բնակարանում են ապրում:
«Հայաստանում վարձով ենք բնակվում, հիվանդանոցի ողջ ծախսը մեզ վրա է, իսկ պետության կողմից որևէ աջակցություն չկա»:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված