Վիգեն Սարգսյանը թանկ վճարեց
ՔաղաքականությունՀայկական Ժամանակ / Անցյալ շաբաթվա խորհրդարանական ելույթով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հաճելիորեն զարմացրեց բոլորին: Նա խոսեց բանակին վերաբերող նոր օրինագծի շուրջ ընդդիմության, կամ, ավելի ճիշտ՝ «Ելք» խմբակցության քննադատությունների մասին, եւ որպեսզի ջախջախի այդ քննադատությունը, անուն առ անուն անդրադարձավ խմբակցության ներկայացուցիչներին: Հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է Էդմոն Մարուքյանը ծառայությանը զուգահեռ սովորել, ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը ՊՆ-ից պատվոգիր վերցրել՝ առանց բանակում մեկ օր անգամ ծառայելու, Մանե Թանդիլյանի անունը տվեց, Նիկոլ Փաշինյանի: Բնականաբար, Վիգեն Սարգսյանի բարձրացրած հարցադրումների եւ մեղադրանքների պատասխանները շատ չուշացան, որովհետեւ նշված անձինք տարբեր հարթակներով սպառիչ մեկնաբանություններ տվեցին Վիգեն Սարգսյանի հարվածների կապակցությամբ:
Այս ամբողջ պրոցեսն ահագին հետաքրքիր էր, որովհետեւ Հայաստանում սովորաբար ընդդիմությունն է արխիվներից իշխանության ներկայացուցիչների վրա տարբեր կոմպրոմատներ պարունակող դոսյեներ հանում, իշխանությունը նախընտրում է իր ձեռքի տակ եղած կոմպրոմատները տակից խաղացնել, որ բանը հրապարակային ելույթների չհասնի:
շարունակությունը՝ կայքում