Ֆուտբոլիստը ծեծկռտուք է սարքել ինքնաթիռում
ՍպորտՉինական «Բեդժին Գոան» ակումբի ֆուտբոլիստ Լի Լենը Պեկինում բախում է հրահրել ինքնաթիռում: Չինացի խաղացողը զայրացել է, որ չվերթը 5 ժամով հետաձգվել է, իսկ հետո նաեւ չեղյալ է հայտարավել:
Լի Լենը կնոջ հետ չի ցանկացել լքել ինքնաթիռը, ինչի պատճառով ծեծկռտուք է սարքել ոստիկանների հետ: Բախմանը միջամտել է նաեւ ֆուտբոլիստի կինը: Նրանց երկուսին ձեռնաշղթաներով դուրս են հանել ինքնաթիռից, հայտնում է Goal.com-ը: