Ահաբեկիչները Ռոնալդուին սպառնում են սպանել
Սպորտ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է սպառնալիքները՝ օգտագործելով համաշխարհային ֆուտբոլի աստղերի անունները: Այս անգամ ահաբեկիչները սպառնում են Պորտուգալիայի եւ Մադրիդի «Ռեալի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուին:
«Մեր խոսքն այն է, ինչ դուք տեսնում եք, այլ ոչ թե այն, ինչ լսում եք, սպասեք, մենք սպասում ենք»,- գրված է լուսանկարի վրա:
Ավելի վաղ ԻՊ-ն սպառնացել էր ՊՍԺ-ի աստղ Նեյմարի, «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսիի, Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի լուսանկարներն օգտագործելով: Այսպիսով նրանց փորձում են ասել, որ աշխարհի 2018 թ. առաջնությունը, որը կայանալու է Ռուսաստանում, ապահով չի լինի: