Ջասթին Բիբերի երկրպագուհին փորձել է նրա տուն մտնել
Life40-ամյա անծանոթ կինը մեկ շաբաթ շրջել է Բևերլի Հիլզում Ջասթին Բիբերի վիլլայի շուրջը: Անվտանգության աշխատակիցները նրան բազմիցս զգուշացրել են, որ դա մասնավոր տարածք է, նա հեռացել է, բայց մի քանի ժամ անց վերադարձել է, հայտնում է TMZ-ը:
Օրերս նա որոշել է փորձել կոտրել դռները՝ վիլլա մտնելու համար: Երգչի անվտանգության աշխատակիցները նրան խանգարել են դա անել՝ բռնել են կնոջն ու ոստիկանություն զանգահարել: Այդ ժամանակ Ջասթինը տանն է եղել:
Բիբերը մեղադրանք կառաջադրի, թե ոչ՝ հայտնի չէ: