Սերժ Սարգսյանի ուշագրավ փոփոխությունը. Հանգուցալուծում
ՔաղաքականությունԼրագիր / Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուբեն Սադոյանին Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակելու մասին: Հայտնի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին այդ պաշտոնում կփոխարինի Ռուբեն Սադոյանը: Նա ծանրամարտիկ չէ, դա թերեւս արդեն լավ է, բայց դիվանագետ էլ չէ: Մասնագիտությամբ Սադոյանը տնտեսագետ-ֆինանսիստ է, իսկ աշխատանքային կարիերայով՝ չինովնիկ: Սադոյանն ավելի հայտնի է Գագիկ Բեգլարյանի շնորհիվ, ըստ մամուլի հրապարակումների՝ հանդիսանում է նրա շրջանակի ներկայացուցիչ:
Մամուլում արդեն եղել են հրապարակումներ, որ հենց այդ հանգամանքն է նաեւ դեր խաղացել Սադոյանի դեսպան նշանակվելու հարցում: Մեծ է հավանականությունը, որ այստեղ նշանակություն են ունեցել Գագիկ Բեգլարյանի հեղինակությունն ու կապերը Վրաստանի իշխանությունում, եւ մեծ հաշվով, Ռուբեն Սադոյանի նշանակումով Վրաստանի ուղղությամբ աշխատելու է Գագիկ Բեգլարյանը:
Ինչպիսի՞ ազդեցություն կունենա այդ հանգամանքը հայ-վրացական հարաբերության հեռանկարի, դինամիկայի վրա: Այդ հարցը գուցե հռետորական է, գուցե՝ ոչ: Համենայն դեպս, թվում է, որ նախկին, թեկուզ լեգենդար ծանրամարտիկի փոխարեն թեկուզ դարձյալ ոչ դիվանագետ, բայց ֆունկցիոներ դեսպանի նշանակումը առաջընթաց է:
շարունակությունը՝ կայքում