Քենդալ Ջենները նոր սիրավեպ է սկսել. ով է այդ երջանիկը
LifeԵրբ Քարդաշյան-Ջեններ կլանից ինչ-որ մեկը նոր երկրպագու է գտնում, դա մշտապես ուղեկցվում է ամերիկյան տաբլոիդների կողմից մեծ իրարանցմամբ։ Այս անգամ իր վրա ուշադրություն է հրավիրել Քենդալ Ջենները, ով սիրավեպ է սկսել բասկետբոլիստ Բլեյք Գրիֆինի հետ։
Զույգին արդեն մի քանի անգամ տեսել են միասին։ Us Weekly-ի աղբյուրը հաստատել է, որ Քենդալն ու Բլեյքն իսկապես հանդիպում են։ Քենդալը կանոնավոր կերպով այցելում է նրա խաղերին, իսկ նա հրավիրում է Քենդալին ռոմանտիկ ժամադրությունների։
Վերջերս Քենդալին սիրավեպ էին վերագրում A$AP Rocky ռեփերի հետ, սակայն տեղեկություններն այդպես էլ չհաստատվեցին։





