Հայերեն


«Մարդու տանը հաց ես ուտում ու կնոջն առաջարկություն ես անում». Սանահինում տղամարդ է սպանվել

Հասարակություն

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Հրանտ Ասատրյանի գործի դատական քննությունը:

45-ամյա Հրանտ Ասատրյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 15-ի սահմաններում Հրանտ Ասատրյանը ծանոթի՝ Արամայիսի բնակարանի հյուրասենյակում սպանել է Հայկ Վ.-ին:

Սպանության կասկածանքով Հրանտ Ասատրյանը ձերբակալվել է նույն օրը՝ ժամը 19-ին:

Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը երեք տղամարդիկ Արամայիսի՝ Ալավերդու Սանահին թաղամասում գտնվող բնակարանում օղի են խմել, որի ժամանակ 65-ամյա Հայկը, ալկոհոլային հարբածության վիճակում ցանկություն է հայտնել Արամայիսի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված Մերիի (անունը փոխված է) հետ սեռական հարաբերություն ունենալու:

Հայկի ասածից վրդովվել է ոչ թե Արամայիսը, այլ… Հրանտը: Նա սեղանին դրված «Օրիգինալ» օղու շշով հարվածել է Հայկի դեմքին՝ դեմքի դիմային շրջանում պատճառելով առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ:

Հայկ Վ.-ն ընկել է հատակին, այդ ժամանակ Հրանտ Ասատրյանը մոտեցել է նրան ու բռունցքներով հարվածներ է հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին:

Հայկ Վ.-ի ստացած վնասվածքներից էին քթի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքները, գանգի հիմի ոսկրերի առաջային գանգափոսի շրջանի կոտրվածքը, գլխուղեղի կարծրենու, նրբենու և ուղեղանյութի արյունազեղումները և նրանցով պայմանավորված՝ գանգուղեղային փակ, բութ տրավման:

Ստացած ծանր վնասվածքներից Հայկ Վ.-ն տեղում մահացել է:

Հրանտ Ասատրյանն իրեն դատարանում մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ինքը Հայկին շշով չի հարվածել ու չի սպանել: Դեպքի օրը իրենք երեքով նախ խմել են Հայկի բնակարանում: Հետո գնացել են Արամայիսի բնակարան: Վերջինս է թեման բացել՝ ասելով, թե իր տունը քանդողը՝ Մերիին իրենից բաժանողը Հայկն է, քանի որ նա մի քանի անգամ «կտրել է իր կնոջ առաջն ու առաջարկություն է արել»:

Ինքն ամոթանք է տվել Հայկին՝ ասելով՝ մարդու տանը հաց ես ուտում ու նրա կնոջն առաջարկությո՞ւն ես անում:

Իր և Հայկի միջև վեճ է առաջացել: Ինքը նստած տեղից՝ առանց կանգնելու, բռունցքով մի քանի անգամ հարվածել է Հայկի դեմքին: Նրա քթից արյուն է հոսել: Այդ ժամանակ Արամայիսն իրենց հետ չէր, ինքը չգիտի՝ ուր էր: Նա հիվանդ է, անընդհատ դեղեր է խմում, մի տեղ նստած չի մնում: Նրա տունը չորս սենյականոց է, նա կարող էր սենյակներից մեկում լինել:

Երբ Հայկի քթից արյուն է հոսել, ինքը նրան ասել է, որ գնա լվացի: Ասել ու դուրս է եկել պատշգամբում ծխելու:

Չգիտի՝ ինչքան է մնացել պատշգամբում, բայց երբ սենյակ է վերադարձել, տեսել է, որ Հայկը բերանի վրա ընկած է հատակին՝ արյան մեջ: Ինքը նրան ձեռք է տվել, տեսել է՝ սառած է: Հասկացել է, որ մահացել է:

Սեղանի անկյունում նստել, մի բաժակ օղի է խմել: Այդ ժամանակ ներս են մտել Արամայիսն ու ոստիկանները: Նրանք հարցրել են՝ ո՞վ է Հայկին խփել: Ինքն ասել է՝ ես եմ խփել ու լավ եմ արել:

Բայց ինքը պնդում է, որ Հայկին շշով չի հարվածել: Իր ներկայությամբ Արամայիսն էլ Հայկին չի հարվածել: Բնակարանում իրենք երեքով են եղել, բայց թե ով է Հայկին սպանել, ինքը չգիտի:

Արամայիսի հետ իրեն այդ օրն առերես հարցաքննել են, ու ինքը տեսել է, որ նրա ձեռքերն արյունոտ են: Նա ասել է, թե հատակի արյունը լվանալուց են ձեռքերն արյունոտվել, բայց հատակը լվանալուց ձեռքերը կմաքրվեին, ոչ թե կարյունոտվեին…

Նախաքննության սկզբում Հրանտ Ասատրյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, որոնց վերաբերյալ դատարանում ասել է, թե այդ ժամանակ եղել է շփոթված, «ուղեղը եղել է սառած՝ չի աշխատել», ինքը չի հասկացել, թե ինչ ցուցմունքներ են գրվել:

Խոստովանական ցուցմունքներում Հրանտն ընդունել է, որ ինքն է շշով հարվածել Հայկին, հետո հարվածներ է հասցրել բռունցքներով ու սպանել է նրան:

Հրանտն ասել է, թե վերջին շրջանում ապրել է իր մանկության ընկեր Արամայիսի բնակարանում: Ինքը ալկոհոլ է օգտագործում, վերջին շրջանում հիմնականում խմել է Արամայիսի ու Հայկի հետ:

Դեպքի օրը ինքն ու Արամայիսը խմել են վերջինիս տանը, իրենց է միացել նաև Հայկը:

Արամայիսը նստած էր իր դիմաց, Հայկը՝ կողքին: Ինքն ու Հայկը վիճել են, վեճը դարձել է կռիվ: Ինքը սեղանին դրված օղու շշով խփել է Հայկի գլխին, իսկ երբ նա ընկել է հատակին, ինքն ընկել է նրա վրա ու հինգ-տասը անգամ խփել է բռունցքներով:

Հրանտն ասել է, թե Հայկն «արժանի էր» այդպիսի վերաբերմունքի:

Հետագայում Հրանտը հրաժարվել է խոստովանական ցուցմունքներից:

Վկա Արամայիսը հայտնել է, թե Հրանտին ճանաչում է մանկուց, մի քանի ամիս առաջ նրան հրավիրել էր իր տանը ապրելու: Հայկին էլ է ճանաչում, երեքով պարբերաբար օղի էին խմում, Հայկն ու Հրանտը հաճախ վիճում էին: Նախկինում իրեն հաջողվում էր նրանց հաշտեցնել:

Խմած ժամանակ Հայկը բազմիցս իր ու Հրանտի ներկայությամբ հայտարարել է, թե կուզենար «հարմարվել» Մերիի հետ, այսինքն՝ սեռական կապի մեջ մտնել: Բայց Մերիի հետ ինքը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ էր մինչև վերջին շրջանը: Ամեն անգամ, երբ Հայկը խոսում էր Մերիի մասին, Հրանտը վիճում էր նրա հետ, պահանջում էր հեռու մնալ ընկերոջ կնոջից:

Դեպքի օրը, երբ երեքով իր տանը խմում էին, Հայկը նորից խոսել է Մերիի «հետ լինելու»՝ սեռական կապի մեջ մտնելու ցանկությունից: Հրանտը վիճել է Հայկի հետ: Նրանք սկսել են քաշքշել միմյանց հագուստներից:

Հրանտը սեղանից վերցրել է օղու շիշն ու հարվածել է Հայկի գլխին: Հայկն ընկել է հատակին, Հրանտը մոտեցել է նրան ու բռունցքներով հարվածներ է հասցրել: Ինքը չի կարողացել նրան հեռացնել, հետ պահել, այդ պատճառով անմիջապես գնացել է ոստիկանության աշխատակցի մոտ ու տեղեկացրել է կատարվածի մասին:

Արամայիսը պնդել է, որ Հրանտն է հարվածներ հասցրել Հայկին, նաև շշով է խփել: Այդ օրը իրենցից բացի՝ բնակարանում ոչ ոք չի եղել:

Վկա Մերին հայտնել է, թե մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Արամայիս Բ.-ի հետ, ապրել է նրա բնակարանում: Վատ ապրելակերպի ու մշտապես խմելու պատճառով բաժանվել է նրանից:

Երբ Արամայիսի տանն էր ապրում, նրա ընկերներ Հրանտն ու Հայկը հաճախ էին այցելում: Հրանտը օրերով ապրում էր Արամայիսի բնակարանում: Խմած ժամանակ երեքն էլ վիճում էին տարբեր հարցերի շուրջ:

Հայկը մի քանի անգամ ամուսնու և Հրանտի ներկայությամբ իրեն ասել է, թե կցանկանար տարիքով փոքր լինել ու իր հետ ամուսնանալ: Ինքը նրա ասածները լուրջ չի ընդունել:

Դեպքի ժամանակ ինքն արդեն Արամայիսից հեռացել էր, նրա բնակարանում չէր ապրում: Դեպքի հաջորդ օրը համացանցից է իմացել, որ Հրանտը սպանել է Հայկին:

Դեպքից հետո Արամայիսի բնակարան եկած ոստիկանները Հրանտի աջ ու ձախ ձեռքերի վրա արյան հետքեր են հայտնաբերել: Հրանտը հայտարարել է, թե Հայկի արյան հետքերն են… Նա ասել է, թե ինքն է հարվածներ հասցրել Հայկին, նրան դա «հասնում էր»:

Դատարանը Հրանտ Ասատրյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 11 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ից:

Հրանտ Ասատրյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ կբռնագանձվի 600 հազար դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցում:

ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը
Ամենադիտված