Ինչ է սպասվում նախագահի աշխատակազմին ապրիլից հետո
ՔաղաքականությունԼրագիր / Եթե այս տարվա բյուջեով նախագահի աշխատակազմի համար նախատեսված էր 4 մլրդ 880 մլն դրամ ընդհանուր ծախսեր, ապա 2018 թվականի պետական բյուջեով նախագահի աշխատակազմի ծախսերի ընդհանուր գումարը նախատեսվում է 2 մլրդ 381 մլն դրամի չափով:
Այս մասին այսօր խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը: Նրա խոսքով՝ այդ 2 մլրդ 381 մլն դրամը հիմնականում պահպանման ծախսերն են՝ աշխատավարձ, ներակայացուցչական ծախսեր, գործողումներ և այլն:
Աշխատակազմի ղեկավարը բացարտեց, թե ինչու են նվազում նախագահի աշխատակազմին հատկացվող գումարները:
“Որոշակի հաշվարկներ անելու համար հիմք է հանդիսացել այն, որ հանրապետության նախագահի գործառույթները և լիազորությունները սպառիչ են Սահմանադրութամբ, ուստի լրացուցիչ օրենսդրական կարգավորման կարիք չկա: Բայց նաև հաշվի ենք առել մեկ այլ հանգմանաք, որ հաջորդ տարվա առաջին եռամսյակում՝ առնվազն մինչև ապրիլի 9-ը, գործող նախագահը լիարժեքորեն իրականացնելու է գործող Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունները: Այդ իսկ հանգամանաքով պայմանավորված լինելու են փոփոխություններ, որոնք մասնակիորեն արտացոլված են հաջորդ տարվա բյուջեի նախագծում: Դրանք այն փոփոխություններն են, որ որոշակի ծրագրեր այլևս նախագահի աշխատակազմի մասով չի նախատեսվելու պետական բյուջեում: Դրանք են Տեղեկատվական ՊՈԱԿ-ի գործունեության հիմնախնդիրները, որոնք անցնելու են կառավարության տիրույթ: Դրանք են Պետական կառավարման ակադեմիայի հետ իրականցվող ծրագրերը, որոնք նույնպես անցնելու են կառավարության տիրույթ”,- ասաց նա:
շարունակությունը՝ կայքում