Ինչ պատահեց, երբ ադրբեջանցի ամուսինը խնդրեց կնոջը ուղարկել իր մերկ նկարները
ԱմենաընթերցվածԱդրբեջանցին իր կնոջը քիչ էր մնացել` հասցներ ինքնասպանության` վերջինիս շանտաժ անելով մերկ լուսանկարներով, որոնք կինն անձամբ էր նրան ուղարկել: Տեղի իրավապահները առաջին անգամ էին նման դեպքի բախվել: 30ամյա կինը դիմել էր ոստիկանություն` բողոք ներկայացնելով իր արդեն նախկին ամուսնու դեմ, որը սպառնում էր մերկ լուսանկարները տեղադրել համացանցում: Կինն այնքան էր ամաչում նման խայտառակությունից, որ պատրաստ էր անգամ ինքնասպան լինել:
Ադրբեջանցի ամուսինը կնոջը խնդրեց մերկ լուսանկարներ ուղարկել իրեն, բայց կինը չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ է անելու նա… Կնոջ ամուսինը մեկնել էր Ռուսաստան, որտեղից նրան sms էր ուղարկել` ասելով, որ եթե կինը չի ցանկանում, որ ինքը դավաճանի նրան, թող իրեն ուղարկի իր մերկ լուսանկարները: Քանի որ զույգը մեկ երեխա ուներ, կինը որոշել է կատարել ամուսնու պահանջը:
Նա ապշել է, երբ իմացել է, որ իր ամուսինը ցուցադրում է մերկ լուսանկարներն օտարներին: Տղամարդու մոտիվները հասկանալի չեն, սակայն կինը դատի է տվել նրան: