Փաշինյանը Վիգեն Սարգսյանի հարցով դիմել է զինկոմիսար Հենրիկ Մուրադյանին
ՔաղաքականությունԱԺ պատգամավոր, Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին խնդրել է իրեն տրամադրել ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջով հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
«Քանի որ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի բացատրությունները, թե ինչու ինքը ժամանակին չի ծառայել ՀՀ Զինված ուժերում բավարար չեն, այսօր պատգամավորական հարցմամբ դիմել եմ ՀՀ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին, խնդրելով օրենքով սահմանված կարգով ինձ տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել ՊՆ գործող նախարարին 1993-2000 թվականներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու համար»,- գրել է պատգամավորը։