Վաշինգտոնի սպանդի հեղինակը թուրք է
ԱշխարհՊարզվել է օրեր առաջ ԱՄՆ-ում 5 քաղաքացու սպանած անձի ինքնությունը: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկցմամբ՝ Վաշինգտոն նահանգի առևտրի կենտրոններից մեկում զինված հարձակում իրականացրած մարդը թուրք է՝ ծագումով Ադանայից: 20-ամյա Արջան Չեթինի անձը բացահայտվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը հրապարակել է առևտրի կենտրոնի անվտանգության տեսախցիկներից ստացված տեսագրություններն ու նկարները: Չեթինին ճանաչող մարդիկ ոստիկանությանը տեղեկացրել են նրա ով լինելու մասին: «HaberTurk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ ներկայումս 20-ամյա Չեթինը ձերբակալված է: Սոցցանցերից հավաքագրված տեղեկության համաձայն՝ Չեթինի մայրը՝ Հաթիջեն, ծագումով Ադանայից է: Նրա երկրորդ ամուսինը ամերիկաբնակ է: Արջան Չեթինն էլ ընտանիքի հետ շատ փոքր տարիքում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ:
Աղբյուր` Ermenihaber