Մոսկվայում ուսուցչին սպանած ուսանողը ժպիտն երեսին սելֆի է արել նրա դիակի հետ. լուսանկարներ չափահասների համար
ԱշխարհՄոսկվայում քոլլեջի ուսանողը սելֆի է արել սպանված ուսուցչի ֆոնին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Անդրեյ Եմելյաննիկովը լուսանկարները իր «ВКонтакте»-ի էջում է տեղադրել չորեքշաբթի օրը‚ նոյեմբերի 1-ին: Ներկա դրությամբ էջը սառեցված է:
Լուսանկարներում երևում է տղամարդու մարմին՝ արյան մեջ‚ նաև արյունոտ դանակ ու ուսանողի ձեռքերը: Ինքը ուսանողը ժպտում է խցիկին:
Ականատեսները հայտնում են‚ որ երիտասարդն է հարվածել ուսուցչին դանակով: Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են‚ որ 44-ամյա ուսուցչի և 18-ամյա ուսանողի դանակահարված մարմինները գտնվել են ուսումնական հաստատության շենքում Գվարդիական փողոցի վրա: Հարուցվել է քրեական գործ: