Հայերեն


Սարգսյանի սեղանին կա պլան Բ

Քաղաքականություն

Lragir.am-ի զրուցակիցն է վերլուծաբան Լևոն Մարգարյանը․


- Լևոն, մինչև Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը նշում էիք, որ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ ապատիա կա: Հիմա ի՞նչ վիճակ է, և արդյոք տեղի ունեցածն անդրադառնալու է արդյունքների վրա:
- Մնում եմ նույն կարծիքին, որ ապատիա կա, այդ ապատիան նոր չէ, այն ձեռք է բերվել կառավարման տարիների ընթացքում և կապված է ոչ թե անձնային որակների, այլ կոնկրետ քաղգործչի կառավարման առանձնահատկությունների և Գյումրիում առկա քաղաքական խաղի կանոնների միջև անհամադրելիության հետ: Ավելին, այդ ապատիան գնալով խորանում է: Կապված վերջին դեպքերի հետ, քաղաքում նոր իրավիճակ է ստեղծվել: Տեղի ունեցած ողբերգության հետևանքով, քաղաքում նոր մտայնություններ են տարածվում: Առանց այդ էլ անվստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ խորացել է: Ու քանի կա այս անվստահության խնդիրը, անկախ դեպքի հանգամանքներից, միշտ անվստահության սլաքները ուղղվելու են գործող իշխանության վրա: Սա նոր երևույթ չէ, պարզապես մենք սրա մասին խոսում ենք առիթից առիթ, ցավոք, երբ ունենում ենք ողբերգական դեպքեր: Այդ անվստահությունը պերմանենտ է և չի վերաբերվում միայն Գյումրիին: Եվ այդ անվստահության հետևանքները մենք տարբեր առիթներով տեսել և տեսնելու ենք: Կոնկրետ Գյումրիում տեղի ունեցածի մասով կասեմ, որ տեղի ունեցածը նախընտրական քարոզարշավի ընթացքում բնականաբար վնասելու է գործող իշխանության և նրա կողմից աջակցություն վայելող ուժի վարկանիշի և ընտրության արդյունքների վրա:
- Հնարավո՞ր է տեղի ունեցած ողբերգությունը նաև պատճառ դառնա ընտրակաշառքի և այլ արատավոր մեխանիզմների չկիրառման, թե իշխանությունը փորձելու է ամեն գնով պահել:
- Ընտրակաշառքը այն տեսքով, որ մենք ենք սովոր պատկերացնել, դեռևս մնում է օդում կախված հարց. մենք կարող ենք խոսել թաղային, վարչական ռեսուրսների արդյունավետության մասին, բայց ընտրակաշառք կոչվածն իր արդյունավետությունը կորցրել է: Նոր իրավիճակը իշխանության համար որոշակի բարդություններ է ստեղծել: Սա իշխանության որդեգրած նոր քաղաքական գծի մեջ չէր տեղավորվում: Արդեն պարզ է, որ հանգիստ ու կանխատեսելի ընտրություններ չեն լինելու հոկտեմբերի 2-ին: Բայց, մյուս կողմից, ապագայում կան ավելի կարևոր ընտրություններ՝ պառլամենտական ընտրությունները, իշխանությունները սա հասկանալով, փորձելու են որոշակի կոսմետիկ բարեփոխումների ճանապարհով փոխել վերաբերմունքն իրենց հանդեպ: Մյուս կողմից, ունենք խոսակցություններ ապագայում սպասվելիք վստահության կառավարության մասին, որը, դատելով իշխանության ներկայացուցիչների մեսիջներից, ներկայացնելու է բազմակուսակցական կոալիցիոն կառավարում: Փոքր չափաբաժիններով կանխատեսելիության սահմաններում զիջելով, իշխանությունը կփորձի երկրում առկա սոցիալական դժգոհությունը ընդդիմադիր մի շարք ուժերի ՝ պառլամենտում և կառավարությունում ներկայացված լինելու միջոցով կապիտալացնել և ավելի վերահսկելի դարձնել: Սասնա Ծռերի դեպքը ցույց տվեց, որ կա ընդդիմադիր վակուում: Կա դժգոհ խավ, բայց չկա դրա ներկայացուցիչը, որի հետ կարելի կլինի երկխոսել, բանակցել: Նույնիսկ իրենք ՝ Ծռերը, չէին ներկայացնում հանրության այն հատվածի շահերը, որոնք դուրս էին եկել փողոց: Այս վակուումը վտանգավոր է, և հասարակության այս կուտակված ընդդիմադիր տրամադրությունները բնականաբար փորձ կարվի բազմազան, բազմադեմ ուժերի իջոցով հնարավորինս կոնսերվացնել: Այս իմաստով իրավիճակը ծայրահեղ չէ իշխանության համար: Այնպես չէ, որ Գյումրիում, եթե ՀՀԿ կողմից աջակցվող թեկնածուն չհաջողի, այլ ուժերի հետ հնարավոր չի լինելու երկխոսել: Հաղթելու շանսեր ունեցող արմատական ընդդիմություն քաղաքում չկա, ազդեցություն ունեցող ուժերն էլ որոշակի առումով ընդունելի կարող են լինել բարձրագույն իշխանության համար, քանի որ թե քաղաքային, թե համապետական մակարդակում դրսևորել են «կառուցողական» վարքագիծ: Այնպես որ, չեմ կարծում, թե ամեն գնով պահելու փորձ կլինի: Պլան Ա-ն իհարկե կփորձեն իրագործել, բայց եթե չստացվի, վստահ եմ, որ Բաղրամյան 26-ում և Սերժ Սարգսյանի սեղանին կա դրված նաև Պլան Բ:
Վանաձորում նույնպես ընտրապայքար է, և տեսնում ենք, որ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպեցին Թևան Պողոսյանի միջնորդությամբ: Այս առումով, ինչ զարգացումներ են հնարավոր Վանաձորում: Փոխադարձ կշտամբանքներին վերջ կտրվի՞:
Նախ, անկեղծ լինենք և փաստենք, որ ՝ ա) փոխադարձ կշտաբանքներ չեն եղել, եղել է մի կողմի կշտամբանքը մյուս կողմի հանդեպ, բ) այս հակադրության առիթը չնայած ՏԻՄ ընտրություններն են, բայց հակադրության պատճառն ավելի խորն է: Կողմերի հակադրության հիմքում երկարաժամկետ պլանում սպասվող մրցակցությունն է: Երկուսն էլ շատ լավ հասկանում են, որ իրականում մրցում են ոչ թե ՀՀԿ-ի, այլ իրար դեմ, և այդ մրցակցությունը պառլամենտական ընտրությունների նախաշեմին թեժանալու է: Թևան Պողոսյանի կազմակերպած հանդիպումն իհարկե կարող է որոշակիորեն մեղմել հակադրության մեթոդները, բայց այն չեզոքացնել չի կարող: Հաշվի առնելով սա, կարծում եմ, որ Վանաձորում ընտրություններին այս հակադրության հետևանքները մենք չենք զգա, ֆեյսբուքի և մեդիադաշտի երևանյան հատվածում տեղի ունեցողը վանաձորցի ընտրողի մոտիվացիաների վրա մեծ ազդեցություն չի ունենա: Բայց արդեն հետո ՝ համապետական ընտրությունների ժամանակ մենք նորից ականատեսն ենք լինելու այս հակադրությանը:
- Առհասարակ, ՏԻՄ ընտրությունները իշխանությունը գնահատում էր խորհրդարանական ընտրություններից առաջ իր ուժերի ստուգում։ Եթե ընդդիմադիրները հաղթեն երկու կարևոր քաղաքներում, իշխանությունը կորստի առաջ կկանգնի՞:
- Իշխանության համար պառլամենտական ընտրություններն ավելի կարևոր են: Հատկապես հիմա, երբ նոր սահմանադրությամբ ենք ապրում և պառլամենտն է ընտրելու առաջին դեմքին՝ վարչապետին:
Նոր վարչապետի ու կառավարության հայտնվելը քայլ է դեպի պառլամենտական ընտրություններ, փորձելու են որոշակիորեն վերափոխված ներկայանալ հանրությանը: ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն բնականաբար իր շահերից չի հրաժարվել: Բայց քանի որ առաջնային ծրագիրը քիչ թե շատ լավ վարկանիշով պառլամենտական ընտրության գնալն է, որոշակի պրակտիկաներ ՏԻՄ ընտրությունների ժամանակ նախկին ծավալներով գոնե առայժմ չեն կիրառվում: Թե Վանաձորում, թե Գյումրիում իշխանությունն ունի իր թեկնածուները, կփորձի անել շատ բան, որ նրանք հաղթեն, բայց այս նոր իրավիճակում ամեն գնով գնալ հաղթանակի՝ կնշանակի հրաժարվել կամ շեղվել գերակա ծրագրից, այն է՝ պառլամենտականին ներկայանալ այլ վարկանիշով: Ամեն գնով չգնալու համար կա նաև քաղաքական հարմար իրավիճակ: Տեսեք, թե ովքեր են Գյումրիում և Վանաձորում մյուս ֆավորիտ ուժերը իշխանության աջակցությունը վայելող ուժերից բացի: Ռադիկալ հռետորաբանությամբ հանդես եկող ուժեր այնտեղ չկան: Ֆավորիտ հանդիսացող ուժերը հռետորաբանության կամ նախկին փորձառության հիմքով ապացուցել են, որ կարող են իշխանության հետ որոշակիորեն երկխոսել: Կրկնվեմ, նույնիսկ եթե ՏԻՄ ընտրություններում իշխանության կողմից նախագծված Պլան Ա-ն ձախողվի, կա նաև Պլան Բ: Մանավանդ որ այդ Պլան Բ-ն բովանդակային առումով տեղավորվում է պառլամենտական ընտրություններից հետո նախատեսվող վստահության բազմակուսակցական կառավարության կոնտեքստում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին
Ամենադիտված