«Ձայն հանեցիր` կսպանեմ». Վանաձորում հարձակվել են 26-ամյա աղջկա վրա
Հասարակությունarmtimes.com / Վանաձորում երեկ` նոյեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: ժամը 18-ի սահմաններում մոտ 30 տարեկան տղամարդն ավազակային հարձակում է կատարել Սուխումի 14 շենքի շքամուտքով դուրս եկող 26-ամյա Մ.Պ-ի վրա, նրանից խլել ականջօղերն ու փախուստի դիմել:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` տղամարդը, ով կեպիով է եղել, դարանակալած է եղել շքամուտքում, աղջիկը տանից դուրս է եկել, որպեսզի խանութ գնա, տղամարդը ձեռքերով փակել է նրա բերանն ու սպառնացել, որ եթե ձայն հանի` կսպանի, ապա պահանջել է հանել ոսկյա ականջօղերը:
Ոսկեղենը վերցնելուց հետո դիմել է փախուստի: Աղջիկը գնացել է տուն ու զանգահարել ոստիկանություն:
Դեպքով զբաղվում է ոստիկանության Վանաձորի Բազումի բաժինը: