Ինչ կերպարներով է Քարդաշյանը հանդես եկել Հելոուինին. տեսանյութ, լուսանկարներ
LifeԱյս տարի Քիմ Քարդաշյանն իր երկրպագուներին ուրախացրել է չորս կերպարով, որոնք նա ընտրել էր Հելոուինի համար։ Նախ նա այցելել է Լոս Անջելեսում անցկացված Casamigos Tequila Halloween Party իր կուռքի`Շերի կերպարով:

Մյուս երեկույթին ռեալիթի շոուի աստղը ներկայացել է Մադոննայի կերպարով:

Քանդաշյանն այնուհետև հանդես է եկել 90-ականների հայտնի երգչուհի Ալիայի տեսահոլովակի կերպարով։
Իսկ ահա արդեն հոկտեմբերի 31-ին Քիմ Քարդաշյանը մարմնավորել է հայտնի արտիստ Սելենա Կինտանիլյային՝ կերպարը լրացնելով կեղծամով։