Ղարաբաղի հարցն` Էրդողանի ու Պուտինի քննարկման թեմա
ԱշխարհԹուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հինգշաբթի օրը թուրք լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նա նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լուրջ նախաձեռնությամբ «Ադրբեջանին աջակցելու և ադրբեջանական հողերի ազատագրմանն համար, որոնք զավթվել են հայերի կողմից, բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բնականաբար, սա առաջ կբերի ոչ միայն հայկական լոբբիի, այլև Արևմուտքում որոշ ուժերի անհանգստությունը»,- ասել է Էրդողանը:
Նա հավելել է, որ 2018-ին Թուրքիան և Ադրբեջանը կնշեն Կովկասյան իսլամական բանակի ստեղծման 100-ամյակը: