Աֆրոամերիկացի ալբինոս աղջիկը նորաձևության աշխարհում սենսացիա է դարձել (լուսանկարներ)
Life2016 թվականին Ավա Կլարկ անունով աղջիկն իր արտասովոր արտաքինի շնորհիվ գրավել է նորաձևության աշխարհը. 9-ամյա աֆրոամերիկուհին ծնվել է ալբինիզմով՝ հիվանդությամբ, որի պատճառով նրա օրգանիզմում բացակայում է մաշկի, մազերի, ինչպես նաև աչքերի ծիածանաթաղանթի և պիգմենտային թաղանթի գունավորման համար պատասխանատու պիգմենտը՝ մելանինը:
Աղջիկն իր բացառիկ արտաքինի շնորհիվ հայտնվել է մի քանի մոդելային գործակալության ուշադրության կենտրոնում: Ավայի լուսանկարները զարդարել են Vogue, BOOM և Denim ամսագրերի շապիկները: Նա հասցրել է աշխատել հայտնի լուսանկարիչների հետ և գրավել նրանց սրտերն իր կենսուրախ արտաքինով և աշխատանքի հանդեպ լուրջ մոտեցմամբ:
Big Picture-ը գրում է, որ 2 ամսականում երեխայի մոտ կուրություն է ախտորոշվել նրա գենետիկական առանձնահատկության պատճառով: Սակայն աղջիկը ոչ միայն չի համակերպվել ախտորոշման հետ, այլ նաև շարունակել է առաջ գնալ: Այժմ նա սովորական դպրոց է հաճախում և ակնոց կրում:
Նշվում է, որ նկարահանումներից և ուսումից ազատ ժամանակ Ավան զբաղվում է մարմնամարզությամբ, բալետով և ընթերցանությամբ: