Բանանի սիրահար աղջկա արտասովոր դիետան
LifeԱվստրալուհի Լինն Ռեդկլիֆն, որը հայտնի է Freelee Banana Girl անունով, հետևում է արտասովոր դիետայի և այդ մասին պատմում է Ինստագրամում: Երբ նա հրապարակում է իր նախկին լուսանկարները, ակնհայտ է դառնում, որ այդ դիետան իրավ որ արդյունավետ է: Լիննի քաշը նվազել է 18կգ.-ով և ինչպես խոստովանում է աղջիկը, ազատվել է բազմաթիվ խրոնիկական հիվանդություններից: Intermedia24.ru-ն կներկայացնի մանրամասները.
Դիետայի հիմնական բաղադրիչները, մրգերն ու բանջարեղեններն են, հիմնականում բանանն ու կարտոֆիլը: Իհարկե պետք է խոստովանել, որ ներկայացված դիետան բավականին արտասովոր է՝ օրեկան 50 հատ բանան և 2կգ. կարտոֆիլ: Մինչև ժամը 16:00 ամբողջ մթերքը պետք է օգտագործվի հում վիճակով:
Աղջիկը վստահեցնում է, որ հրաժարվելով մսից և հետևելով այս դիետային, նիհարել է 18կգ., ինչպես նաև ազատվել է աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներից և այլ խրոնիկական հիվանդություններից:
Լինն ասում է, որ ներկայումս՝ 37 տարեկանում, շատ ավելի առողջ է քան քսան տարեկան հասակում և խորհուրդ է տալիս իր երկրպագուներին հետևել իր օրինակին: