Անի Հովհաննիսյանն ազատ կարձակվի
Հասարակություն«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը «Աբովյան» ՔԿՀ-ից ազատ կարձակվի:
Նոյեմբերի 3-ին լրանում է նրա պատժի կրման ժամկետը: Այս տեղեկությունը armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով եւ դատապարտել 1,5 տարվա ազատազրկման:
Անի Հովհաննիսյանը կալանավորվել էր 2016 թվականի մայիսի 3-ին: