Հայերեն

«Եթե լուծում չտրվի մեր դիմումին, խմբակային դատի կտանք YouTube-ին». ինչո՞ւ են կոտրել հայտնիների պաշտոնական էջերը

Life

Արդեն երկու օր է, ինչ հայկական շոու բիզնեսում իսկական խառնաշփոթ է: YouTube-ը արգելափակել է Անահիտ Շահբազյանի, Սոնա Շահգելդյանի, Գաբի Գալոյանի, Հովհաննես Բաբախանյանի, մոդել Դավիթ Ղարիբյանի, Սեդրակ Պապյանի, Կարեն-Սեւակ փրոդաքշենի, Վիրաբ Վիրաբյանի, Սարգիս Աբրահամյանի, Նորայր Մելքոնյանի եւ այլ հայտնիների պաշտոնական էջեր: Նրանց բոլորին եկել է միեւնույն նամակը, թե խախտել են իրավունքները, այդ իսկ պատճառով կատրավել է արգելափակում: Տուժած հայտնիները այս պահին փորձում են վերականգնողական աշխատանքները, քանի որ, եթե նրանց էջերը չվերականգնվեն, ապա իրենց գործունեության ողջ տարիների հրապարակած տեսանյութերը, հոլովակները, բնականաբար, նաեւ դիտումները, հետեւորդներն ու մեկնաբանությունները կկորչեն:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչ Սեդրակ Պապյանը նշեց, որ եթե չհաջողվի վերականգնել, ապա խմբակային հայց կներկայացնեն ու դատի կտան YouTube-ին:

«Մենք նամակ ենք գրել YouTube-ին, քանի որ մեր տարիների աշխատանքն է ջուրն ընկնում: Մեր նամակում հստակ նշել ենք, որ մեր կողմից ոչ մի իրավունք չի խախտվել, մենք կատարել ենք համապատասխան վճարումները` ըստ որի պաշտոնական էջ ենք համարվում, սակայն դեռեւս մեր նամակին չեն պատասխանել: Կարծում եմ, եթե լուծում չտրվի մեր դիմումին, ապա խմբակային հայտ կլինի ու դատական ճանապարհով կփորձենք վերականգնել մեր իրավունքները»,- նշեց նա:

Երգիչ Հովհաննես Բաբախանյանը եւս խուճապի մեջ է, պատրաստ է պաշտպանել սեփական իրավունքները, սակայն չի հավատում, որ կարող են հարկ եղած դեպքում դատարանում հաղթել YouTube-ի նման կազմակերպությանը:
«Մենք մեծ օվկիանոսում ընդամենը մի կաթիլ ենք, գուցե կարողանանք պայքարել, բայց հաղթելը դժվար կլինի: Հավանաբար ավելի ճիշտ կլինի համախմբվենք ու բաց նամակ հղենք: Ամեն դեպքում, չեմ ուզում մտածել վատթարագույնի մասին, հույս ունեմ, որ մեր պաշտոնական էջերը կվերականգնվեն, հակառակ դեպքում դա բոլորիս համար մեծ կորուստ կլինի: Կոնկրետ իմ էջում 42 տեսանյութ կար, դեռ 11 տարեկանից արված հոլովակներ, որոնք ուղղակի կկորչեն: Հիմա ընկերներով փորձում ենք հասկանալ, թե ինչպես պետք է ուղղենք մեր քայլերը: Մենք արդեն իսկ հավաքվել ենք, բայց դեռեւս հստակ չգիտենք, մեր պաշտոնական էջերին կից կազմակերպությունները ինչ քայլեր կձեռնարկեն»,- նշեց նա:

Հովհաննեսը չի կարծում, որ սա կարող է հակերների ձեռքի գործը լինել.
«Ամենաուժեղ հակերն անգամ դժվար թե կարողանար նույն ժամին այդքան շատ էջեր կոտրեր: Բոլոր նրանց, ում էջերը փակել են, գործընկերներ ենք, մենք ժամանակին որոշակի գումար ենք վճարել YouTube-ին, որ մեր էջերը պաշտոնական դառնան, իսկ մեր ըներների ոչ պաշտոնական էջերը կոտրված չեն: Հիմա հարց է առաջանում` եւ պաշտոնական լինենք, եւ գումար վճարենք, եւ նման խնդրի առաջ կանգնենք: Ոմանք ասում են, թե սա ընդհանուր խնդիր է, որը կլուծվի, բայց միչեւ շտկում չլինի, հանգիստ չես կարող լինել»,- ընդգծեց երգիչը:
Երգչուհի Անահիտ Շահբազյանը նշեց, որ իրենք եւս սպասում են իր պաշտոնական էջին կից կազմակերպության պատասխանին.
«Տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում: Կարծում եմ` մեղավորությունը իմ պաշտոնական էջին կից կազմակերպությանն է, նրանք պետք է այդ ամենը վերականգնեն: Ինձ թվում է, բոլոր տուժած հայտնիներն էլ կցված են եղել միեւնույն կազմակերպությանը եւ խնդիրը դրա մեջ է: Չգիտեմ, սա եւս պաշտոնական հայտարարություն չէ, հնարավոր է, որ ես սխալվում եմ իմ կարծիքի մեջ: Ես պարտավոր եմ սպասել մեր հարցման պատասխանին, հետո նոր խոսել իմ հետագա քայլերի մասին»,- հավելեց երգչուհին:

Ազգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան
Ամենադիտված