Վտանգավոր և ռիսկային իրավիճակ
ՔաղաքականությունԱռաջին / Վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստ է 2018 թվականի ապրիլից հետո մնալ վարչապետի պաշտոնում, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը մեկ անգամ ևս վերահաստատել է իր նախկին դիրքորոշումը: Իհարկե, այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչպիսին է լինելու Կարեն Կարապետյանի արձագանքը, եթե ՀՀԿ-ն կամ խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ չլինեն նրան տեսնել վարչապետի պաշտոնում:
Վերջին օրերին ակտիվ շրջանառվում են լուրեր, որ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ՀՀ վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը, իսկ փոխվարչապետ՝ Կարեն Կարապետյանը: Այսօր վերջինս ասել է, թե որևիցե պայմանավորվածության մասին խոսելն ապարդյուն է: «Ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն առաջարկելու է վարչապետի թեկնածու կոալիցիոն գործընկերոջ հետ: Նման քննարկումներ մենք չենք ունեցել, որևիցե պայմանավորվածության մասին խոսելն ապարդյուն է»,- ասել Կարեն Կարապետյանը:
Վերջինիս այս պատասխանը բավականին երկիմաստ է և հաստատ տարընթերցումների տեղիք է տալու, որովհետև անհասկանալի է մնում` կուլիսային պայմանավորվածությունների մասին լրագրողի հա՞րցն է ապարդյուն, թե՞ Սերժ Սարգսյանի հետ ինչ-որ բան պայմանավորվելը: Լրագրողի հարցը սկզբունքորեն չի կարող ապարդյուն լինել, ծայրահեղ դեպքում` գուցե անտեղի կամ ժամանակավրեպ լինի: Մնում է ենթադրել, որ Կարեն Կարապետյանը ապարդյուն է համարում իր ու Սերժ Սարգսյանի որևէ պայմանավորվածություն: Այստեղ էլ, իհարկե, առաջանում են այլ հարցեր:
շարունակությունը՝ կայքում