Ովքեր են ամենապահանջված վրացուհիները նորաձևության աշխարհում. լուսանկարներ
LifeLife պորտալը ներկայացնում է նորաձևության աշխարհում ամենից պահանջված 7 վրացուհիներին։
Տամտա Շեդանիա

Աղջիկը կարիերան սկսել է հայրենիքում, շարունակել Ֆրանսիայում և Հոնկոնգում։ Նկարահավել է Vogue-ի և Harper’s Bazaar-ի համար։


Լիկա Մետրևելի, 24 տարեկան

Լիկան 2009 թվականին նվաճել է «Միսս Թբիլիսի» տիտղոսը, իսկ 2012 թվականին «Միսս Վրաստան» մրցույթում զբաղեցրել 2-րդ տեղը։


Աննա Շելիա, 17 տարեկան

Չնայած տարիքին՝ Աննան հասցրել է մասնակցել Ralph & Russo բրիտանական նորաձևության տան ցուցադրությանը, համագործակցել է Mango բրենդի, դիզայներներ Զուհայիր Մուրադի, Մարկ Բաուերի, Վալենտին Յուդաշկինի հետ։ Նա հանդես է եկել Միլանի, Փարիզի և Թբիլիսիի Նորաձևության շաբաթների շրջանակում։


Ելենա Սատինե, 30 տարեկան

Ծագումով վրացի ամերիկացի մոդել է, ով նկարահանվել է բազմաթիվ սերիալներում։


Ժանետ Կերդիկոշվիլի, 26 տ.

Վրացական ծագմամբ ռուս մոդել Ժանետը նվաճել է «Միսս Վրաստան-2011» տիտղոսը։ Նա 2013 թվականին ներկայացրել է Վրաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում։


Աննա Ախվլեդիանի

Նա հանդիսանում է Dolce & Gabbana նորաձևության տան ֆավորիտը, նրան ընտրել էին 500 հավակնորդներից։


Տակո Նացվլիշվիլի, 19 տ.

2015 թվականին՝ 17 տարեկանում Տակոն դարձել էր իտալական Armani Collezioni բրենդի դեմքը։ Նա մասնակցել է նաև այնպիսի բրենդների ցուցադրություններին, ինչպիսիք են Versace-ն, Christian Dior-ը, Dolce & Gabbana-ն, Yohji Yamamoto-ն։

