Մոսկվայում ասֆալտ անող եք, այստեղ՝ բանդա՞
ՀասարակությունԱռաջին / Գեղարքունիքի մարզի տարածաշրջանում տեղի բնակչության զբաղվածությանը համապատասխան նոր հանցատեսակներ ու հանցախմբեր են արմատավորվել: Դրանք պատրաստ են թշնամացնելու, «խժռելու» տեղի բնակչությանն ու իշխանավորներին՝ հանուն ազդեցության գոտիների։
2015թ. հունվարի 26-ին, Երևանից մեքենաներով Մարտունու Լիճք գյուղ հասած անձինք, օրը ցերեկով, հանրային վայրում, ականատեսների ներկայությամբ, բանդաներին բնորոշ ձևով հաշվեհարդար են տեսել Լիճք գյուղի բնակիչներ, եղբայրներ Արայիկ և Արթուր Իրիցյանների նկատմամբ:
Ըստ մեղադրանքի՝ Երևանի բնակիչներ Գառնիկ Նիկողոսյանը /Գռնոն/, Արիստակես Բարսեղյանը /Արիսը/, Լիճք գյուղի բնակիչներ Արմեն Գորոյանը /Կոնչիտա/, Աշոտ Ավետիսյանը /Տոշա/, Էդգար /Ալֆա/ և Էդուարդ /Ռուսը/ Սրքոյանները ու գործով չպարզված այլ անձինք Գ. Նիկողոսյանի «G-500 Մերսեդեսով» , մյուսները՝ գործով չպարզված չորս այլ մեքենաներով գնացել են Լիճք գյուղի բենզալցակայանի, ավտոտեխսպասարկման ու սննդի սպասարկման կետերի տարածք: Այնտեղ պատահաբար հանդիպել են Լիճք գյուղի բնակիչներ Արայիկ Իրիցյանին ու Միշա Խաչատրյանին, ովքեր այնտեղ էին մեքենա նորոգելու նպատակով:
Գառնիկ Նիկողոսյանը մոտեցել է Արայիկ Իրիցյանին ու արհամարհական, հեգնական տոնով հարցրել է նրա եղբորը: Նույն տոնով Արայիկի հետ խոսել է նաև Արիստակես Բարսեղյանը, որը հարցրել է. «Կյաժն ո՞ւր ա»: Արայիկը պատասխանել է, թե չգիտի՝ եղբայրն ուր է:
շարունակությունը՝ կայքում