29-ամյա աղջիկը դեռ կրծքով է կերակրում իր 5-ամյա դստերը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱշխարհՄեծ Բրիտանիայի Արևմտյան Յորքշիր կոմսությունում բնակվող երիտասարդ կինը բացահայտել է, թե ինչու է շարունակում կրծքով կերակրել իր 5 տարեկան դստերը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 29-ամյա Սոֆի Լենը պնդում է, որ կրծքով կերակրելն իրեն ավելի է մոտեցնում դստերը՝ Ժասմինին: Բացի դրանից` նա մի քանի հազար ֆունտ ստերլինգ է խնայել տարիների ընթացքում:
Բրիտանուհու խոսքով՝ իր ամուսինն այնքան էլ կողմ չէ դրան և ցանկանում է, որ կինը դադարեցնի կրծքով կերակրելը, քանի որ դա շատ է հոգնեցնում երիտասարդ մայրիկին:
Սոֆին, ով նաև 2-ամյա դուստր ունի, նշում է, որ երեխաներին կերակրելու մեջ տարօրինակ ոչինչ չկա, և ընդգծում է, որ կրծքի կաթը «սնուցող է, հանգստացնող և անվճար»: