Հայտարարվեց Հայաստանի իշխանության գինը
ՏնտեսությունԼրագիր / Ռուսական ՌԻԱ Նովոստիին տված հարազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի ներդրողների ակումբը նոյեմբերի 13-ին պատրաստվում է հայտարարել 1 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրերի մասին: Մանրամասների վերաբերյալ ՌԻԱ Նովոստիի հարցին Սարգսյանը չէր պատասխանել, ասելով, թե ակումբը ինքը կասի մանրամասները:
Նախօրեին գրեթե նույն հարցին՝ թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը մեկ միլիարդի մասին խոսելով, որ հնչեցրեց Lragir.am-ի թղթակիցը ասուլիսի ընթացքում, չպատասխանեց կամ գրեթե նույն կերպ պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը միայն ասել էր՝ «ակումբ, որը մենք ստեղծեցինք», փորձելով թերեւս ընդգծել, որ դա իր այսպես ասած քաղաքական հենարանը կամ հովանավորն է:
Բայց, Կարեն Կարապետյանն էլ մանրամասներ չի բացել, թե ինչ ներդրումների, ինչ ծրագրերի, ինչ մեկ միլիարդ դոլարի մասին է խոսքը: Նա էլ հայտարարել է, թե մոտ 12 օրից ակումբը ամեն ինչ կասի:
շարունակությունը՝ կայքում