Հայրը գնացքից նետել է իր չորս դուստրերին. ինչն է ծայրահեղ քայլի պատճառը
ԱշխարհՀնդկաստանի հյուսիսային Ութար-Փրադեշ նահանգում տղամարդը գնացքից նետել է իր չորս դուստրերին այն ժամանակ, երբ նրա կինը և հինգերորդ դուստրը քնած են եղել: Նա բացատրել է կնոջը, որ այդ քայլին դիմել է անելանելիությունից, որովհետև ինքը չի կարող կերակրել նրանց և ամուսնացնել:
Desiblitz-ի տեղեկացմամբ՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, սակայն հասարակական մեծ հնչեղություն է ստացել միայն հիմա: Կինը պատմել է, որ երբ ինքը արթնացել է և ամուսնուն հարցրել, թե որտեղ են դուստրերը, նա պատասխանել է. «Ես նրանց դուրս նետեցի. ո՞վ պետք է կերակրի հինգ աղջիկներին և կազմակերպի նրանց հարսանիքները»: Դրանից հետո ամուսինը սպառնացել է, որ կրտսեր դստերը և կնոջը նույնպես կնետի, եթե վերջինս մատնի իրեն: Երբ ընտանիքը տեղ է հասել, ամուսինը փախել է անհայտ ուղղությամբ: Ներկա պահին տղամարդը փախուստի մեջ է, իրավապահներին առայժմ չի հաջողվում նա հետքը գտնել: