Վարչապետի հարցի սահմանը. առավելագույն պայմանավորվածությունը
ՔաղաքականությունԱռաջին / Սերժ Սարգսյանի հետ որևէ պայմանավորվածության բացակայության մասին Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ հնչեց նրա մամուլի ասուլիսի ընթացքում, դարձել է աշխույժ քննարկումների թեմա: Մամուլը դրանից առաջ գրում էր, որ Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են, որ Սարգսյանը 2018-ի ապրիլից հետո կմնա վարչապետ, իսկ Կարեն Կարապետյանը կդառնա փոխվարչապետ: Այդ մասին հարցին Կարապետյանը պատասխանեց, որ չկա այդպիսի պայմանավորվածություն, և ինքը շարունակում է պատրաստ լինել վարչապետի պաշտոնին մնալուն և աշխատում է, որքան կարող է:
Միամտություն է կարծել, թե Կարապետյանը նոյեմբերի 2-ի ասուլիսում կհայտարարեր, որ կա Սերժ Սարգսյանի հետ այդպիսի պայմանավորվածություն, եթե անգամ պայմանավորվածություն իսկապես կա: Այն պահին, երբ Կարեն Կարապետյանը հայտարարի այդ մասին, նա կդադարի ոչ միայն վարչապետ, այլ անգամ մենեջեր լինելուց, իշխող համակարգը նրան որպես այդպիսին այլևս չի ճանաչի: Ըստ այդմ, եթե անգամ կա պայմանավորվածություն, ապա թե՛ Սարգսյանը, թե՛ Կարեն Կարապետյանը չեն բարձրաձայնի այդ մասին: Մյուս կողմից, եթե պայմանավորվածություն չկա, և Կարեն Կարապետյանը 2018-ից հետո մնա վարչապետ, դա ամենևին չի նշանակում, որ նա դե ֆակտո չի ինի փոխվարչապետ՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի համեմատությամբ: Այլ հարց է, թե Սարգսյանի դե յուրե իշխանությունից հեռացումը Կարեն Կարապետյանն ինչքանով կարող է օգտագործել նրան նաև դե ֆակտո հեռացնելու համար:
շարունակությունը՝ կայքում