16-ամյա աղջիկ է հղիացել. քննչականը պարզում է՝ ինչ հանգամանքներում է դա եղել
ՀասարակությունՀայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում օրերս «Ճամբարակի» առողջության կենտրոն ՓԲԸ-ի կանանց կոնսուլտացիայից տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի քաղաքներից մեկում 31 շաբաթական հղիություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա Ի. Հ.-ն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, քննչական բաժինը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզելու է, թե ինչ հանգամանքներում է երեխան հղիացել: