Հորդ անձրևները սպանել են մեկ տասնյակ մարդու
ԱշխարհՀնդկաստանի հարավում արդեն մեկ շաբաթից ավել շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել: Զոհերը գրանցվել են Չեննայի քաղաքում:
Բացի այդ, հորդառատ տեղումների հետևանքով ողողվել են բազմաթիվ փողոցներ և ճանապարհներ՝ կաթվածահար անելով տրանսպորտի երթևեկությունը:
Ավելի քան 10 հազար մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարան: Հատուկ ճամբարները կազմակերպվել են Թամիլնադ նահանգի իշխանությունների կողմից, հաղորդում է NDTV-ն: