«Հաջորդը Նաիրի Հունանյանն է». ԱԱԾ պետի նախկին տեղակալը ներկայացնում է Հոկտեմբերի 27-ից նոր մանրամասներ
ՔաղաքականությունՀայելի / Ինչպես հայտնել ենք, մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը։ Վերջերս նա տարել է սրտամկանի վիրահատություն ՝ պետպատվերի շրջանակներում։ Այն ժամանակ մամուլում գրվեց, որ նման թանկ վիրահատությունն իրականացվել է Վազգեն Մանուկյանի միջնորդությամբ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Գրիգորանը Նաիրի և Կարեն Հունանյանների, նրանց քեռի Վռամ Գալստյանի և խմբի մյուս անդամների հետ մուտք էր գործել Ազգային ժողով, գնդակահարել կառավարության եւ խորհրդարանի ութը բարձրաստիճան պաշտոնյաների։ Ահաբեկչության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: Ուշագրավ է, որ այս գործով անցնող մի շարք անձնավորություններ են մահացել կասկածելի հանգամանքներում եւ պայմաններում։Կալանավայրում մահացավ գործով կասկածյալ Նորայր Եղիազարյանը՝ էլեկտրիկը,պաշտոնական վարկածի համաձայն նա անփութորեն էլեկտրահարվել էր։ 2004-ին կալանավայրում կախվեց Հունանյանների քեռին՝ Վռամ Գալստյանը, իսկ 2010-ին իր անկողնում մահացավ Համլետ Ստեփանյանը՝ միակը, որին ցմահ չէին դատապարտել։
մանրամասն՝ կայքում