Թիկունքից հարված վարչապետին
ՔաղաքականությունԱռաջին / Կարեն Կարապետյանն իր ասուլիսի ընթացքում մի ուշագրավ միտք էր արտահայտել: Նա ասել էր, որ վերջին մեկ տարում Հայաստանում մեծացել է բարեկեցության աճ զգացող քաղաքացիների թիվը: Կարապետյանը վկայակոչել էր սոցիոլոգիական հարցման թվեր: Իհարկե, պարկեշտությունն ու պատշաճությունը հուշում են` նման դեպքերում մատնանշել սոցիոլոգիական հարցումն իրականացրած կազմակերպության անունը, որպեսզի քաղաքացիներն արժանահավատ համարեն ներկայացված թվերը: Հակառակ պարագայում` Կարապետյանի արածը նմանվում է ինքնագովազդի՝ սովորական PR-ի:
Ինչպե՞ս կարող են Հայաստանում քաղաքացիները խոսել բարեկեցության աճի մասին, առհասարակ` ունենալ լավատեսական տրամադրություններ, եթե Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարվա ընթացքում աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն բարձրացվել, ու դատելով հաջորդ տարվա բյուջեի նախագծից` նման մտադրություն կամ հնարավորություն կառավարությունը չունի առնվազն հաջորդ տարվա ընթացքում: Դրան զուգահեռ` առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները, հատկապես վերջին ամիսների ու շաբաթների ընթացքում, աճում են ռեկորդային տեմպերով: Սրան հավելենք նաև այն փաստը, որ մյուս տարի միայն պետական համակարգում 50000-ից ավելի մարդ դառնալու է գործազուրկ: Այս փաստերն ավելի խոսուն են, քան վարչապետի ինքնագոհ պնդումները` հիմնված միայն իրեն հայտնի սոցիոլոգիական հետազոտությունների վրա: Ինչի՞ հաշվին է աճել հասարակության բարեկեցությունը, արդյո՞ք Կարապետյանն ակնարկում է, որ Հայաստանում գոյություն ունեն երկու` ֆորմալ և ստվերային տնտեսություններ:
շարունակությունը՝ կայքում