Վիրավոր զինծառայողներից մեկին վիրահատում են. նոր մանրամասներ
ՀասարակությունՏեղեկացրել էինք, որ այսօր ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:
Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Ստեփանակերտի հոսպիտալ: Yerkir.am-ին հոսպիտալից տեղեկացրին, որ վիրավորներից մեկին այժմ վիրահատում են, իսկ մյուսին՝ դեռ հետազոտում: