Մոսկվայի կենտրոնում ավելի քան 80 մարդ է ձերբակալվել
ԱշխարհՄոսկվայի կենտրոնում՝ Մանեժնայա հրապարակում, ավելի քան 80 մարդ է ձերբակալվել, հաղորդում է «Մեդուզա»-ն:
Հրապարակում ոստիկանները շրջափակել են տարածքը: Նրանք որոշ անցորդների են զննում:
«Բաց Ռուսաստան»-ը եւսՍանկտՊպետերբուրգում ձերբակալվածների մասին է հաղորդել: Նրա տվյալներով՝ Սմոլնիի մոտ 2 մարդ է ձերբակալվել:
Նոյեմբերի 5-ից մի քանի օր առաջ Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում ծայրահեղական եւ արգելված «Արտպոդգոտովկա» շարժման մի քանի տասնյակ համակիրներ էին ձերբակալվել:
«Արտպոդգոտովկայի» հիմնադիրն է ազգայնական Վյաչեսլավ Մալցեւը:
Նրա դեմ ծայրահեղականության մասին քրեական գործ է հարուցվել:
Մալցեւը մի քանի տարի շարունակ ասել է, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին Ռուսաստանում հեղափոխություն կլինի: