Հայերեն


Վախենում են ընկնել դռբի տակ

Հասարակություն

Aravot.com-ի խմբագրականում կարդում ենք․

«Արդարությունը Հայաստանում» հայտարարությունը, որը ստորագրել են Հայաստանի եւ Սփյուռքի հայտնի դեմքերը, կազմված է միանգամայն ճիշտ պահանջներից եւ գնահատականներից: Ասել «ոչ» կոռուպցիային եւ ասել «այո» արդար ընտրություններին` ո՞վ կարող է դրան դեմ լինել: Բայց եթե ինձ առաջարկեին ստորագրել այդ կոչը (կամ դիմումը, պետիցիան), ես դա չէի անի` միայն մեկ, բայց իմ կարծիքով, էական նախադասության պատճառով: «Նկատի ունենալով 2016 գարնանը եւ ամռանը տեղի ունեցած ցնցումները եւ բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցին մարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների»,- գրված է հայտարարության մեջ: Կոնկրետ ի՞նչն էր հանգեցրել մարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների: Չգիտեմ, թե ինչ նկատի ունեն դիմումի հեղինակները, երբ խոսում են 2016 թվականի գարնան մասին: Բայց նույն թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ օգտագործել «ցնցումներ եւ բողոքի ակցիա» լղոզված ձեւակերպումը, ինձ թվում է` սխալ է: 2016 թվականի հուլիսին տեղի ունեցավ զինված հարձակում ոստիկանական գնդի վրա, որի հետեւանքով զոհվեցին իրենց պարտականությունը կատարող ոստիկանները: Իսկ դրան հետեւեցին ՊՊԾ գունդը շրջափակած ոստիկանական պատնեշները ճեղքելու եւ զինյալներին միանալու փորձերը: Արդյոք դրանք «մարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումներ» չե՞ն: Ամբողջ ցավն այն է, իմ կարծիքով, որ դիմումը ստորագրած կամ չստորագրած մտավորականները, հասարակական, քաղաքական գործիչները չեն համարձակվում իրերն իրենց անունով կոչել, անել այդ պարզ արձանագրումները, որովհետեւ վախենում են ընկնել լյումպենացված զանգվածի «դռբի տակ», եւ դրանով իրե՛նք են նպաստում հասարակության լյումպենացմանը ավելի շատ, քան ցանկացած հաղորդաշար` ռաբիս երգիչների մասնակցությամբ: Փառք ու պատիվ այն մի քանի կուսակցություններին եւ անհատներին, որոնք խիզախություն են ունեցել հակադրվելու համընդհանուր «թրենդին»: Մնացած պնդումները վերոհիշյալ տեքստում արդարացի են, եւ այդ բարի ցանկություններին, բնականաբար, արժե միանալ: Իհարկե, լավ կլիներ, որ ոստիկանությունը փողոցներում մարդաորսով չզբաղվեր, որ դատավորները «վերեւից զանգերի» չսպասեին, որ պաշտոնյաները չգողանային, որ ԿԸՀ-ն ընտրություններում հաղթող ճանաչեր այն մարդկանց, որոնք իսկապես ընտրվել են: Թե ինչպես է դա հնարավոր` պետիցիայի հեղինակները չեն ասում: Հուսով եմ, որ նրանք չեն կարծում, թե դա հնարավոր է անել «ազգի նվիրյալների հուսահատ քայլերով»:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված