ԱՄՆ հետաքննություն է սկսել ՎՏԲ-ի դեմ. ի՞նչ սպասել
ՏնտեսությունԼրագիր / ԱՄՆ արդարադատության նախարարությունը եւ Հեռտաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն են սկսել երեք բանկերի նկատմամբ, կապված Մոզամբիկի պետական պարտքի հետ: Երեք բանկերն են շվեյցարական Credit Suisse Group-ը, ֆրանսիական BNP Paribas-ը եւ ռուսական ՎՏԲ բանկը: Այդ մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը, հղում անելով իր տեղեկացված աղբյուրին:
Ըստ այդմ, ԱՄՆ իշխանությունը մտադիր է պարզել, թե արդյոք այդ երեք բանկերը կապ ունեն Մոզամբիկի պաշտոնյաներին անօրինական փող հատկացնելու հետ, որը ստացվել է պետական պարտքի վաճառքից: Ըստ ամերիկյան պարբերականի, ԱՄՆ իրավապահները իրավիճակը սկսել են քննել դեռեւս 2016 թվականից: ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչները արդեն հանդիպել են այն ներդրողներին, որոնց վաճառվել են Մոզամբիկի պետական պարտատոմսերը: Նրանցից պահանջել են ներկայացնել երեք բանկերի հետ կապված բոլոր փաստաթղթերը:
Բանկերի ներկայացուցիչները, ըստ տեղեկության, ինչպես նշում է ռուսական Դոժդ հեռուսաալիքի կայքէջը, հրաժարվել են մեկնաբանությունից:
Դոժդը հիշեցնում է նաեւ, որ 2016 թվականի հունիսին The Wall Street Journal-ը գրել էր այն մասին, որ Մոզամբիկի պետպարտքի գործով Մեծ Բրիտանիայի իշխանությունն էր քննություն սկսել ռուսական ՎՏԲ-ի եւ շվեյցարական Credit Suisse Group-ի նկատմամբ
շարունակությունը՝ կայքում