Իջևանում ֆուտբոլից հետո ծեծել են մրցավարին
ՍպորտՆոյեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Իջեւանում։ Ժամը 15։30-ի սահմաններում «Արմար» ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցել «Նիկար-02» և «Գեղաշեն-02» թիմերի հանդիպումը, ինչից հետո բռնության է ենթարկվել հանդիպումը սպասարկած մրցավարը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մի քանի հանդիսատես, «Նիկար-02» թիմի ղեկավար Արմեն Խաչատրյանի հետ վիճաբանել են խաղը սպասարկող գլխավոր մրցավար Դավիթ Մկրտչյանի հետ և հարվածներ հասցրել վերջինիս՝ պատճառելով վնասվածքներ:
Նրանց չի սթափեցրել նաեւ մարզադաշտում ոստիկանների ներկայությունը։ Դեպքի առնչությամբ Իջեւանի բաժնում հետաքննություն է սկսվել, մրցավարի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։