«Իգլա»-ի գործով դատաքննությունն ավարտվեց
Քաղաքականություն«ՀԺ» / «Իգլայի» աղմկոտ գործով դատավարությունը մոտենում է ավարտին:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր ավարտեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի, եւ մյուսների գործով դատաքննության փուլը: Այսպիսով՝ դատարանն անցավ դատաքննությունների փուլին, որի ժամանակ էլ կողմերը հանդես կգան ճառով:
Մեղադրող դատախազ Արամ Արամյանը ճառին պատրաստվելու համար դատարանից մեկ շաբաթ ժամանակ խնդրեց:
Մինչ դատաքննության փուն ավարտելը նախագահող դատավորը դատավարության կողմերին տեղեկացրեց, որ ըստ գործի նյութերի, «Իգլայի» խողովակն ԱԱԾ-ին հանձնած, սույն գործով առանցքային վկա Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները թույլատրելու վերաբերյալ պահանջված նյութերը դատարանին չեն տրամադրվել: Պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու վերաբերյալ նյութերը պահանջելու և դրանք դատարանում հետազոտելու վերաբերյալ:
շարունակությունը՝ կայքում