Հովիկ Աբրահամյանի որդին վախեցած է. նախագահը «ձգում է սանձերը»
ՔաղաքականությունPolitik.am-ը գրում է․
Առաջիկայում սպասվում են մի շարք մարզպետների հրաժարականներ: Նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է ընտրություններից առաջ ստեղծել բարենպաստ պայմաններ, որպեսզի խնդիրներ չառաջանան տեղերում: Նախագահի համար շատ կարևոր է, որ համակարգից նեղացած Հովիկ Արգամիչը չփորձի իր ազդեցության դաշտում հակաիշխանական խաղեր տալ:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, ըստ ամենայնի, կփոխարինի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, որն իր տեղը զիջելու է դաշնակցական Արծվիկ Մինասյանին։
Արամայիս Գրիգորյանի փաստն իրապես հատկանշական է: Նա հստակ ազդեցություն ունի մարզում և միակ անձն է, ում նշանակումից հետո Հովիկ Աբրահամյանի ազդեցության գոտին կավարտվի Արտաշատ քաղաքի սահմաններում: Արամայիս Գրիգորյանը այն դեմքերից է, ով կարող է խնդիրներ ստեղծել Հովիկ Աբրահամյանի համար:
Նոր մարզպետի նշանակումից հետո իրեն կոմֆորտ չի զգա նաև Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը։ Եթե նա նախկինում կարողանում էր օգտագործել մարզի հնարավորությունները և համաքաղաքացիների մոտ հեղինակություն ձևավորել, ապա հիմա պետք է մեծ ջանքեր գործադրի, որպեսզի ապացուցի, որ ինքը կարող է ինչ որ բան փոխել: