Ամենահարուստ հայը ձեռնոց է նետում Ադրբեջանին
ԱմենաընթերցվածԼրագիր / Ալաշկերտ ֆուտբոլային ակումբը հայտարարել է այն մասին, որ դեկտեմբերից ակումբի հովանավորությունը ստանձնում է Տաշիր գրուպը, որի սեփականատերն է ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Ըստ տեղեկության, հնարավոր է նաեւ ակումբի վերանվանում՝ Ալաշկերտը կարող է կոչվել Ալաշկերտ-Տաշիր:
Սամվել Կարապետյանը Հայաստանում ստանձնում է ավելի ու ավելի լայն դերակատարում, առավել լայն ներկայացվածությամբ: Այժմ Կարապետյանը փաստորեն մուտք է գործում ֆուտբոլ: Ալաշկերտ ակումբը Հայաստանի վերջին երկու տարիների չեմպիոնն է, որը նաեւ երկու տարի անընդմեջ հաղթահարում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը: Սակայն ավելին հայկական ակումբը անել չի կարողանում: Բայց դրանից ավելին չի կարողացել ու կարողանում անել որեւէ այլ հայկական ակումբ: Ընդհանրապես, հայկական ակումբային ֆուտբոլի վիճակը բավական տխուր է:
Ակումբային ֆուտբոլի այդ տխուր վիճակն էլ ավելի դժգույն դարձավ ադրբեջանական ակումբային ֆուտբոլի ներկայացուցիչներից մեկի հաջողության ֆոնին, որին ադրբեջանցիներն ակնհայտորեն քաղաքական նկատառումով անվանակոչել են Ղարաբաղ, եւ որը հանդես է գալիս արդեն Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարում: Ավելին, ադրբեջանական ակումբը թեեւ խմբում վերջինն է, բայց ունի արդեն երկու միավոր: Իհարկե, հետաքրքիր է, որ երկու միավորն էլ ձեռք է բերել Մադրիդի Ատլետիկոյի հետ խաղում՝ ոչ ոքի Բաքվում եւ Մադրիդում:
շարունակությունը՝ կայքում