Հասանք. արտառոց միջադեպ
ՔաղաքականությունԼրագիր / Երեկ արտառոց միջադեպ է տեղի ունեցել Վայոց ձորում: Խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավարի ընտրություններում պարտված ՀՀԿ-ական թեկնածուն, որին ՀՀԿ-ն էր առաջադրել, բողոքի ակցիա է կազմակերպել: Մի քանի հարյուր մարդ մայրուղի են փակել ու պահանջել վերընտրություն:
Հաղթող թեկնածուն նույպես ՀՀԿ-ական է, սակայն ինքնաառաջադրված՝ ՀՀԿ-ն նրան չի սատարել:
Կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում այս պատկերը կրկնվել է. ՀՀԿ-ականները դուրս են եկել իրար դեմ, որի պատճառն այն է, որ համայնքները խոշորացվել եւ դարձել են մեկը, իսկ ՀՀԿ-ական համայնքապետերը մտել են պայքարի մեջ իրար դեմ:
Մի շարք համայնքներում հաղթել են անկուսակցականներ կամ այն ՀՀԿ-ականները, որոնց ՀՀԿ-ն չի առաջադրել ու սատարել: Տեղեկություններ կան, սակայն, որ նրանք հաղթել են «տեղական իշխանիկների»՝ մարզպետների կամ տարբեր խմբավորումների աջակցությամբ:
շարունակությունը՝ կայքում