Վրացի գործիչները ծեծում են իրար՝ հաղորդման ուղիղ եթերում /տեսանյութ/
ԱշխարհՎրաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուները դարձյալ կռվել են ուղիղ եթերում, հայտնում է «Sputnik Գրուզիա» պորտալը։
«Իբերիա» հեռուստաալիքի ծրագրին մասնակցել են «Պաատա Բուրչուլաձե-Պետություն ժողովրդի համար» դաշինքից Իրակլի Գլոնտին և «Տոպաձե՝ Արդյունաբերողներ, Մեր հայրենիքը» դաշինքի անդամ Զազա Աղալաձեն։ Դաշինքը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին, որի դիմաց Թբիլիսին պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունից։
Գլոնտին մեղադրել է Աղալաձեին ու նրա համախոհներին նրանում, որ վերջիններս գործում են՝ առաջնորդվելով Ռուսաստանի շահերով։
Ի պատասխան՝ Աղալաձեն ջրով լի բաժակը նետել է Գլոնտիի ուղղությամբ, վերջինս նույնկերպ պատասխանել է։
Հաղորդավարուհին փորձել է նրանց բաժանել, սակայն տղամարդիկ ձեռնամարտի են բռնվել։ Հաղորդումն ընդհատվել է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ուղիղ եթերում վիճաբանել էին «Դեմոկրատական շարժում» կուսակցությունից Վեպխիա Գուրգենիշվիլին և «Տոպաձե՝ Արդյունաբերողներ, Մեր հայրենիքը» դաշինքի անդամ Փոլադ Խալիկովը։