Տղամարդկանցից հիասթափված 26-ամյա ուսանողուհին որոշել է վաճառել կուսությունը. ինչ գին է նա ասում
Աշխարհ26-ամյա լոնդոնցի ուսանողուհին վաճառում է իր կուսությունը, որովհետև արդեն հոգնել է արժանի տղամարդու սպասելուց: Ջասմինի խոսքով՝ հիմա ինքը հույս ունի դրանով միլիոններ վաստակել՝ իր համար անհոգ ապագա ապահովելու համար, հայտնում է The Sun-ը:
«Ես հարգում եմ այն աղջիկներին, ովքեր ավանդական արժեքների հետևորդ են և ընդունում են սեքս միայն ամուսնությունից հետո: Ես նույնպես նրանցից մեկն էի և ուզում էի հարմար մարդու սպասել, բայց հոգնել եմ: Ուստի ես ուրիշ ճանապարհ եմ ընտրել»,- նշում է աղջիկը:
Ջասմինը պնդում է, որ ծնողները կողմ են իր որոշմանը: Cinderella Escorts գործակալության կայքում հրապարակված տեսանյութում նա պատմել է, որ մտադիր է փողը ծախսել շրջագայությունների և սեփական բիզնեսի վրա:
Cinderella Escorts-ի պայմանների համաձայն՝ աղջիկը ցանկացած պահի կարող է հրաժարվել, եթե նրան որևէ բան հարմար չլինի: Բացի դրանից՝ «ապրանքի» հետ հանդիպումից առաջ հաճախորդը պետք է սադոմազոխիզմն արգելող պայմանագիր ստորագրի: Պարտադիր է նաև հակաբեղմնավորիչի օգտագործումը:
Ներկայումս Ջասմինի կուսության նվազագույն գինը 100 000 եվրո է: