«Արա Նժդեհն ո՞վ ա՝ արձան եք դնում, Միկոյանի նմանների արձանը պետք ա դնել». կոմունիստ
Հասարակություն«Մեր կոմունիստներին մենք ոչ մի անգամ չպետք է մոռանանք։ Պետք է արձաններ կանգնեցնենք, Միկոյանի արձանը դնենք, թե չէ հիմա դրել՝ փողոցների անվանափոխման հարց են բարձրացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կոմունիստական կուսակցության անդամ Լիպարիտ Շահնազարյանը։ Նա համաձայն չէ, թե Միկոյանը չարագործություններ է գործել։ Եթե ինչ-որ սխալներ արել է, ստիպելով է արել։ «Կարգին ժողովրդի մեջ պահանջ կա, որպեսզի Միկոյանի արձանը տեղադրվի, փողոցներ անվանակոչվեն նրա անունով»,- նշեց կայքի զրուցակիցը։
Լիպարիտ Շահնազարյանը նշեց, որ Հայաստանը մշտապես պետք է մնա Ռուսաստանի հետ, քանի որ հենց Ռուսաստանն է կանգնած մեր մեջքին։ «Ռուսաստանը մեր դաշնակիցն է, նա մշտապես ձգում է Ադրբեջանի ականջները, մեզ օգնում է, զենք է վաճառում»։