«Ճանաչեք ձեր չափը»․ Ավստրիայի արտգործնախարարը՝ թուրք նախարարին
ԱշխարհԹուրքիայի՝ Եվրամիության հարցերի նախարար Օմեր Չելիքը Ավստրիայի կանցլերին համարել է «աջ ծայրահեղական»։ Այս կապակցությամբ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրտցը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել իրենց չափը ավստրիական իշխանություններին պիտակավորելիս։ Հիշեցնենք, որ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քյոռնը կոչ էր արել դադարեցնել Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցությանն ուղղված բանակցությունները։ Նա ընդգծել էր, որ Թուրքիայի անդամակցությունը մոտ ապագայում դժվար տեսանելի է համարում․ «Ոչ հիմա, ոչ էլ առաջիկա տասնամյակում դա հնարավոր չէ»,— ասել էր նա Presse թերթին տված հարցազրույցում։