Ինչի շուրջ է գրազ եկել Ռոնալդուն իր թիմակիցների հետ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խելահեղ գրազ է եկել թիմակիցների հետ:
Ինչպես տեղեկացնում է «Onda Cero»-ն, պորտուգալացի հարձակվողը «սերուցքայինների» 4 ավագներից երկուսի հետ գրազ է եկել, որ նա է դառնալու Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն: Մադրիդիցների ավագներն են Սերխիո Ռամոսը, Մարսելոն և Կարիմ Բենզեման:
Պրիմերայի մեկնարկային 11 խաղերից հետո ռմբարկուների ցուցակը գլխավորում է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ 12 գոլ: Ռոնալդուն դարձել է ընդամենը մեկ գոլի հեղինակ:
Հաղորդվում է, որ գրազ պարտվողը գումարը կփոխանցի բարեգործությանը: