ՀՀԿ-ն հրաժարվեց. վերջնագիր վարչապետին
ՔաղաքականությունԼրագիր / Կարեն Կարապետյանը մեր գործընկերն է, մեր կուսակիցն ու առաջին փոխնախագահը, սակայն ինտրիգ փնտրել պետք չէ: Սերժ Սարգսյանը մեր անբեկանելի առաջնորդն է, նա ինչպես ասի, այդպես էլ կլինի, Lragir.am-ի հետ հարցազրույցում ասում է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակի պատասխանն արտահայտում է այն հոգեվիճակն ու տրամադրությունը, որ ներկայում առկա է ՀՀԿ-ում եւ որը խորանում է 2018-ի վարչապետի խնդրի հանգուցալուծման անորոշության հետ մեկտեղ: ՀՀԿ մեծամասնությունը հայտնվել է երկիմաստ վիճակում: Մի կողմից Սերժ Սարգսյանը չի հայտնում իր պլանների, իր մտադրության մասին, մյուս կողմից մամուլ են սպրդում տեղեկություններ, որ նա ինչ որ բան է պայմանավորվել Կարեն Կարապետյանի հետ:
Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե չկա ոչ մի պայմանավորվածություն, իսկ մեկ այլ կողմում էլ Կարեն Կարապետյանի հովանավոր Սամվել Կարապետյանը ավելացնում է Հայաստանում իր տնտեսական ներկայությունը, ներթափանցում նորանոր ոլորտներ, վերցնում համակարգային ձեռնարկություններ, ավելացնում իր կապիտալը Հայաստանի տնտեսական զամբյուղում:
շարունակությունը՝ կայքում