Պուտինի ու Էրդողանի «ղարաբաղյան պլանը». Բաքվում իրարանցում է
ԱշխարհԼրագիր / Արդեն մեկ շաբաթից ավելի է ադրբեջանական լրատվամիջոցներում քննարկվում է ինչ-որ նախագիծ, որն իբր նոյեմբերի 13-ին Ռուսաստանում քննարկելու են Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Էրդողանն ու Պուտինը: Այս նախագծի «սկզբնաղբյուրը» Ատլաս վերլուծական կենտրոնն է, որի ղեկավարը բոլորին «որպես գաղտնիք» հայտնել է, որ Պուտինն ու Էրդողանը քննարկելու են ղարաբաղյան կարգավորումը, ընդ որում, անգամ մանրամասներն են հայտնի՝ 5 շրջանի հանձնում Արցախում Ռուսաստանի խաղաղապահների հայտնվելու, ինչպես նաեւ ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության դիմաց:
Կարծես թե մեկ հրամանով ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են «մանրամասներ» տարածել: Ինչ-որ մեկն ասում է, որ Ադրբեջանը ԵՏՄ-ին կհամաձայնվի, իսկ ՀԱՊԿ հարցում խնդիրներ կլինեն, մեկ ուրիշն էլ ասում է, որ Ղարաբաղին պետք է «միջանկյալ կարգավիճակ» տրվի, իսկ դա ձեռնտու չէ Ադրբեջանին: Երրորդներն էլ պնդում են, որ Բաքուն չի համաձայնվի տարածաշրջան ռուս խաղաղապահների մուտքին, իսկ որոշ վերլուծաբաններ էլ համարել են, որ այս նախագիծը ոչ թե Ադրբեջանի առաջարկն է, այլ որոշ ռուսական շրջանակների (եվրասիականներ Դուգինի կամ Պրոխանովի կարգի), որոնք շահագրգռված են դրա իրագործմամբ:
շարունակությունը՝ կայքում