Իսրայելի ուշագրավ առաջարկը Հայաստանին
ՔաղաքականությունԼրագիր / «Վարչապետը Հայաստանի արտգործնախարարի հետ խոսել է տարածաշրջանում սեփական ռազմական ներկայությունը հաստատելու Իրանի փորձերի եւ դրանց բացասական հետեւանքի մասին», նշված է Իսրայելի վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, Հայաստանի արտգործնախարարի հետ նրա հանդիպման մասին հաղորդագրության մեջ:
Այստեղ կա երկու ուշագրավ հանգամանք: Առաջինն այն, որ Իսրայելի վարչապետի հետ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հանդիպման մասին պաշտոնական Երեւանի հաղորդագրության մեջ խոսք չկա այն մասին, որ Նաթանյահուն խոսել է Իրանի տարածաշրջանային ռազմական ներկայության մասին:
Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ Նաթանյահուն այդ հարցը բարձրացնում է Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը:
Իհարկե Նաթանյահուն կոնկրետ չի նշում, թե հատկապես ինչ տարածաշրջան նկատի ունի Իրանի ռազմական ներկայացվածության ընդլայնման մասին մտահոգություն հայտնելով, բայց կասկածից վեր է, որ Իսրայելի վարչապետը նկատի ունի Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը եւ մասնավորապես Սիրիան: Այսինքն այն, ինչ մոտ է Իսրայելին:
շարունակությունը՝ կայքում