Քրեական հեղինակությունը լքել է Հայաստանը
Հասարակություն«Ժողովուրդ» թերթ / «Օրերս Հայաստանից հեռացել է սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի կրակոցների հետևանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով նա երկրից հեռացել է անմիջապես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ ընդ որում, առանց տեղյակ պահելու մտերիմներից շատերին: Ամենայն հավանականությամբ, Աբգարյանը վախեցել է, որ իր նկատմամբ Հայաստանում մահափորձերը կարող են կրկնվել, քանի որ քրեական երկու հեղինակությունների միջև հաշիվները դեռ վերջնականապես չեն ավարտվել: Հիշեցնենք՝ Աբգարյանի դեմ մահափորձի և նրա թիկնապահին սպանելու կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը հոկտեմբերի 29-ին հայտնաբերվել էին Վրաստանի տարածքում, ու հիմա քննարկվում է նրանց՝ ՀՀ տեղափոխելու հարցը»,-գրում է թերթը: